Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Դուք կարծում եք, որ սա կարող է որևէ օգուտ տալ ձեզ ու ձեր երկրի՞ն

Դուք կարծում եք, որ սա կարող է որևէ օգուտ տալ ձեզ ու ձեր երկրի՞ն
24.06.2025 | 15:28

Կատակը՝ կատակով , բայց լուրջ, է՛լի: Երկրում աշխատանքային ժամ է: Մարդիկ աշխատում են, հավելյալ արժեք են ստեղծում, իրենց ընտանիքների հոգսերով ու գործերով են, ծառայության մեջ են, սպասարկման մեջ են, մի խոսքով, զբաղված են, ապրում են, ստեղծում, չարչարվում ու արարում: Այդ ընթացքում ոմն մեկը, ով այդ երկրի վարչապետն է, ծակելով հատակը, երևի ավելի խորը գետիններ գտնելու նպատակով, իր պաշտոնական FB էջով փաստացի թեմա է դարձնում իր ինտիմ ֆիզիոլոգիական կարգավիճակը և պատրաստվում «իրեղեն ապացույցներ» ներկայացնել (առայժմ՝ ոչ բոլորին), որ թլպատված չէ:

Հիմա վերևի էն հայ մարդիկ, օրինակ, ի՞նչ ասեն դա անողին, որ սրտները հովանա, և ինչ չասեն: Դուք ուզում էիք, որ սա պատերազմ հաղթե՞ր: Դուք կարծում եք, որ սա որևէ բանի ունակ է՞: Դուք կարծում եք, որ սա կարող է որևէ օգուտ տալ ձեզ ու ձեր երկրի՞ն:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ